Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան․ «Ազատություն»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

d

ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, անդրադառնալով օրերս Հայաստան ժամանած եվրոպական պատվիրակության այցին, այսօր հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Ազատության» հարցին ի պատասխան, դեսպանը հայտնեց, որ Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափի աջակցություն» տրամադրելու կոնկրետ առաջարկներ մշակելու համար։

Վասիլիս Մարագոսը, սակայն, չհստակեցրեց՝ ի՞նչ է նշանակում «ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ