Դադիվանքի վերջին հերթափոխի անձնվեր սպասավորներին օրհնության գրեր են շնորհվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ֆֆ

 

2020թ. պատերազմից հետո Դադիվանքի վանական համալիրում ծառայելը դարձել էր մի կողմից փորձություն, մյուս կողմից` երազանք: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները ծառայության էին կոչվում Դադիվանք և հերթափոխով պահպանում աղոթական կյանքը առաքելական շրջանի սրբավայրում:

Մինչև 2023թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը Դադիվանքի վերջին հերթափոխի սպասավորներ դարձան կամավորաբար ծառայության անցած հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը և բարեշնորհ սարկավագներ Արսեն Մարտիրոսյանն ու Հովհաննես Էվինյանը: Հայր Դերենիկի ծառայության ժամկետը վաղուց էր լրացել, սակայն հաշվի առնելով, որ վերջին շրջանում Դադիվանքը գտնվում էր կրկնակի շրջափակման մեջ` երկարեցին ծառայության երանելի ամիսները: Հայր Սուրբն ու սարկավագները մեծ ոգևորությամբ ու հրճվանքով են հիշում հինավուրց հայկական վանքում անցկացրած օրերի մասին:

Այսօր` դեկտեմբերի 5-ին, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության գրեր է շնորհել Դադիվանքի սպասավորներին` ի գնահատանք բարեխիղճ և նվիրյալ ծառայության: Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունն ու խորին երախտագիտությունը հայտնեց հոգևորականներին` անձնվեր սպասավորության համար: Հայտնում են Արցախի թեմից։ 

 --00—ՍՊ