Սան Պաուլոյի Սբ․ Գևորգ եկեղեցու վարչության ատենապետին «Սբ Ներսես Շնորհալի» պատվո շքանշան է շնորհվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ֆֆ

 

Սուրբ Գևորգ առաջնորդանիստ մայր տաճարում օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Գրշ. Տ. Նարեկ եպս. Բերբերյանի տեղի ունեցավ շքանշնանի հանձնման արարողություն: Հայտնում են Բրազիլիայի Հայոց թեմից։ 

«Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Սուրբ Գևորգ եկեղեցու Վարչության Ատենապետ տիար Տիգրան Քյուլցյանին՝ ի գնահատություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մատուցած երկարամյա նվիրյալ եւ օգտաշատ ծառայությունների:

 --00—ՍՊ