2023-ին Հայաստանում ընտանիքում կանանց նկատմամբ բռնության 67 ահազանգ է ստացվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ֆֆ

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կանանց նկատմամբ և ընտանիքում բռնության դեպքերի առնչությամբ բողոքներ մշտապես են ստացվում: 2023 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԻՊ աշխատակազմում ստացվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 78 գրավոր և բանավոր դիմում-բողոք, որից 67-ի դեպքում բռնության են ենթարկվել իգական սեռի ներկայացուցիչները»։ Այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստի բացման խոսքում ասել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի են։ Այս խնդիրների հասցեավորման ու լուծման գործում կարևորելով Խորհրդի դերը` Անահիտ Մանասյանը նշել է, որ այն յուրօրինակ կամուրջ է պետության և քաղաքացիական հասարակության միջև:

Ավելին՝ տեսանյութում։ 

 --00—ՍՊ