Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք հաղթելու ենք Պրեմիեր լիգան․ Գվարդիոլա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ֆֆ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ այս մրցաշրջանում «քաղաքայինները» կհաղթեն Անգլիայի առաջնությունում։

«Եթե ինձ հարցնեք, հաշվի առնելով այն, թե ինչպես խաղացինք «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» դեմ, ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք հաղթելու ենք Պրեմիեր լիգան: Բայց դա միշտ էլ դժվար է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Straits Times-ը, փոխանցում է armsport-ը։

«Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում վաստակել է 30 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ-ի 3-րդ հորիզոնականը: Երկրորդ տեղում է «Լիվերպուլը» (31), իսկ «Արսենալը» առաջատարն է (33):

 --00—ՍՊ