ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

f

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց «ՀայաՔվեի» նախագիծը խորհրդարանում քննարկելու հարցին: 56 հոգի դեմ էր նախագծին, 24 հոգի՝ կողմ, մեկ հոգի ձեռնպահ է քվեարկել:

ArmLur.am-ը պարզել էր, որ ձեռնպահ է քվեարկել ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Դա, սակայն, օրվա միակ անակնկալը չէր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցությունում կողմ քվեարկող է եղել։ Խոսքը Գուրգեն Արսենյանի մասին է։ Նա կողմ է քվեարկել «ՀայաՔվե»-ի նախագծին։ Եվս մեկ ՔՊ-ական պատգամավոր՝ Հռիփսիմե Հունանյանը, չի մասնակցել նախագծի քվեարկությանը, թեեւ դահլիճում դիմակով նստած էր:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ