Բաքվում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարները․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ff

Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբխան Բեքիրովը հանդիպել է այցով Բաքվում գտնվող Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Շահրամ Իրանիի հետ։ Գրում է Interfax-ը։ 

Կողմերը քննարկվել են Իրանի և Ադրբեջանի ռազմական նավաստիների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ 

Նշել են Կասպից ծովում համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը՝ զինվորական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման և փորձի փոխանակման նպատակով։ Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

--00—ՍՊ