Դեսպան Ղևոնդյանը Ղրղզստանի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Screenshot_10

Դեկտեմբերի 6-ին Բիշքեկում Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ ք․Աստանա) հանդիպել է Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ։

Առանձնազրույցի ընթացքում դիտարկվել է հայ-ղրղզական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների հետագա առաջմղմանը, ինչպես նաև իրավապայմանագրային հենքի ու մշակութային-հումանիտար նախագծերի ընդլայնմանը միտված հարցերի լայն շրջանակ։

Մտքեր են փոխանակվել երկկողմ փոխգործակցության առկա իրավիճակի և զարգացման հեռանկարների, բազմակողմ կառույցների և տարածաշրջանային միավորումների շրջանակներում վերջիններս գործընկերության օրինակներով հարստացման շուրջ։ Դիտարկվել է համագործակցության երկկողմ միջպետական մեխանիզմների գծով շփումների ժամանակացույցը։

Տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի քննարկմանը դեսպան Ա․Ղևոնդյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կողմից մշակված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական բաղադրիչները։

Կայացել է մտքերի փոխանակում՝ առանձին հարցերի շուրջ։

--00—ՅՄ