Բաքվի հետ համագործակցության դադարեցումը հակասում է ԱՄՆ-ի ու տարածաշրջանում անվտանգության շահերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Screenshot_13

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը դեկտեմբերի 5-ին ճեպազրույցի ընթացքում ի պատասխան լրագրողի հարցին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայանի այցին Բաքու ու Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

Իր խոսքում Միլլերն ընդգծել է, որ Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման մասին՝ շեշտելով, որ դա կհակասի Միացյալ Նահանգների շահերին։

«Կարծում ենք, որ դա կհակասեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման շահերին, եթե մենք պարզապես դադարեցնեինք մեր բոլոր դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- հայտարարել է նա:

Մեթյու Միլլերը նաև հավելել է. «Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե որտեղ կան մտահոգություններ: Մեզ անհանգստացրել է վերջին շրջանում լրագրողներին կալանավորելու միտումները։ Շարունակում ենք կոչ անել նրանց՝ հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչի մասին ես խոսել եմ այս ամբիոնից նախկինում»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ