Եթե Հայաստանը լավ հարևան դառնա, կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ալլ.

Եթե ​​Հայաստանը կարողանա լավ հարևան դառնալ,  ապա կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը։ Այս մասին Ադրբեջանի ԱԴԱ համալսարանում տեղի է ունեցել «Ղարաբաղ. վերադարձ տուն՝ 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը Հայաստանի իշխանության վարած արտաքին քաղաքականությունը քաոսային է որակել, նշել է նաև, թե խաղաղության հասնելու համար ՀՀ իշխանությունը կամք պետք է ունենա։ 

 «Հայաստանի կառավարությունը քաոսային կերպով մի ծայրահեղությունից դեպի մյուս ծայրահեղությունն է շարժվում։ Նրանք կարծում են, թե կարող են փրկվել, բայց չի ստացվի։ Նրանք պարզապես մեկ ուրիշ «ավագ եղբայր» ձեռք կբերեն։ Իսկ այդ նոր  «ավագ եղբայրն» ավելի լա՞վն է լինելու նախորդից։ Անկեղծ լինենք, այդպես չի լինի։ Նորը հեռու է, այնքան էլ մոտ չէ տարածաշրջանին, այնքան էլ կապված չէ «կրտսեր եղբոր» հետ և իր քաղաքական շահերը, իսկ գուցեև՝ անձնական հավակնություններն ու գաղափարներն է առաջ տանում։

Հայաստանը նվազագույնը գոնե իր կամքը պետք է արտահայտի։ Սա է խաղաղության համար անհրաժեշտ առաջին պայմանը»,- ասել է Ալիևը։

--00—ԼՀ