Շենգավիթում երիտասարդները գողացել են շենքերի մուտքի դռները․ նրանք ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

cf4d5d39c1b31888b81cd4216d9da339d33e6fc1-e1701855306409

Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ստացած տեղեկությունն իրացրին դեկտեմբերի 5-ին: Կասկածանքը, որ երկու անձինք գողանում են շենքի մուտքի դռներ, հաստատվեց: Ժամը 20.15-ին Հայկ Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալեցին և, գողացած երկու դռներով հանդերձ, բաժին ներկայացրին 31-ամյա մի երիտասարդի:

Նրա գործընկերը՝ 28-ամյա երիտասարդը, ձերբակալվեց 15 րոպե անց` Սողոմոն Տարոնցու փողոցում:

Երիտասարդներն ընդունեցին, որ երկու դռները գողացել են Չեխովի փողոցի շենքերից մեկի մուտքերից: Նաև չժխտեցին, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Շենգավիթ վարչական տարածքի տարբեր շենքերից գողացել են մուտքի դռներ ու փեղկեր:

Երիտասարդները ներկայացվել են քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ