Աշխատելու ենք քարտեզներով. միատեսակ ենք ընկալում սահմանազատման գործընթացը․ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ մանրամասներ է հայտնել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացից՝ նշելով, որ այն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա․

«Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկարատև գործընթաց է։ Աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ են կամ քարտեզի տիպի սխեմաներ, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են․ օր՝ 75 թ․-ի քարտեզը»,- մանրամասնել է Գրիգորյանը։ 

Գրիգորյանի խոսքով՝ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը միատեսակ է ընկալում սահմանազատման գործընթացը և աշխատանքի ձևը․

«Այս անգամ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել ենք հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի մեր աշխատանքների ինստիտուցիոնալ ընթացքը․ սա կարևոր պայմանավորվածություն է։ Կարծում եմ՝ մենք մոտ ժամանակներում այդ աշխատակարգը կներառենք կառավարության նիստի օրակարգ, որոշում կկայացնենք, և այդուհետ մեր հանդիպումներն ավելի ինստիտուցիոնալ կլինեն»,- հայտնել է փոխվարչապետը։ 

 

--00—ՍՊ