Միրզոյանը մեկնաբանել է Լավրովի՝ Վիեննայում ՀՀ դեսպանի ինքնուրույն լինելու վերաբերյալ գնահատականը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ֆֆ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը երևի տեխնիկական թյուրիմացություն է եղել։ Այդ մասին ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ-ից հրապարակված տեսանյութը, որտեղ Սերգեյ Լավրովը բողոքել է ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցչից:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարարը Միրզոյանին հարցրել էր` արդյո՞ք Վիեննայում Հայաստանի դեսպանն ինքնուրույն է աշխատում:

«Այո, ես տեսել եմ մեր հանդիպումից այդ կտորը, որը տարածվել էր ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Ըստ ամենայնի, ինչ-որ թյուրիմացության մասին է խոսքը: 

Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչի կողմից է եղել, մինչդեռ, իմ տվյալներով դա այդպես չէ։ Ես ասում էի, որ այդ հանդիպումը մենք չենք նախաձեռնել»,- ասել է Միրզոյանը։

 

--00—ՍՊ