Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետը Բաքվում է․ քննարկում են ռազմական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

f

Բաքվում ընթանում է ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 15-րդ նիստը: Գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետի հետ։ 

Հանդիպմանը կողմերը ընդգծել են երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների դրական ազդեցությունը ռազմական համագործակցության վրա։

Նիստը կշարունակվի մինչև դեկտեմբերի 8-ը:

--00—ՍՊ