Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Պուտինին «հատուկ հյուր» է անվանել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

գ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, Նախարարների խորհրդի նախագահ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սաուդը Պուտինին «հատուկ հյուր» է անվանել, գրում է РБК-ն։ 

«Մենք Ձեզ սպասում ենք Մոսկվայում։ Ոչինչ չի կարող խանգարել մեր բարեկամական հարաբերությունների զարգացմանը», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ Սաուդյան Արաբիայի արքայազնին՝ հավելելով, որ հաջորդ հանդիպումը պետք է լինի Մոսկվայում։ 

ՌԴ նախագահը այցելել է նաև ԱՄԷ, որտեղ բանակցություններ է վարել երկրի առաջնորդ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ: Պոտւինն աննախադեպ է անվանել երկրների միջև հարաբերությունների մակարդակը։

Կողմերը կքննարկեն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտությունը և Ուկրաինայում տիրող իրավիճակը:
 

--00—ՍՊ