Մեծ ռիսկ կա, որ Ուկրաինան կպարտվի․ Սպիտակ տան հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

dd

Եթե Վաշինգտոնի կողմից Կիևին լրացուցիչ օգնություն չտրամադրվի, մեծ ռիսկ կա, որ Ուկրաինան կպարտվի։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ 106 մլրդ դոլար էր խնդրել Իսրայելին եւ Ուկրաինային օգնելու համար, սակայն Կոնգրեսում առաջարկը միանշանակ աջակցություն չէր ստացել:

Քիրբին նաև նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի թելադրի հրադադարի իր պայմանները։ 

 

--00—ՍՊ