«Ռուսաստանի հետ մեր փոխգործակցությունը լավ է զարգանում»․ Ռաիսին ու Պուտինը հանդիպում են անցկացնում 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

d

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կարծիքներ փոխանակել տարածաշրջանում, հատկապես Պաղեստինում տիրող իրավիճակի շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իհարկե, մեզ համար շատ կարևոր է կարծիքների փոխանակումը տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, հատկապես՝ Պաղեստինի իրավիճակի վերաբերյալ»,- Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին իր հերթին նույնպես դրական է գնահատել Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը, բայց նշել է, որ երկու երկրների շահերից է բխում այն ​​ավելի զարգացնելը հատկապես էներգետիկայի, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։

«Հարևան պետությունների և, մասնավորապես, մեր բարեկամ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները զարգացնելու մեր քաղաքականության համատեքստում մենք նկատում ենք, որ մեր փոխգործակցությունը լավ է զարգանում: Մենք առաջընթաց ենք գրանցել վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասել է Ռաիսին:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ