«ԱՄՆ ղեկավարությունն ամեն կերպ սատանայացնում է մեր երկիրը». Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ֆֆ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը, հայտարարել է՝ Կրեմլում ափսոսում են, որ Վաշինգտոնը շարունակում է Ռուսաստանին գործիք օգտագործել, սատանայացնել իր գործերի համար, կոնգրեսականների ու սենատորների միջոցով հարկատուների փողը ծախսել ուկրաինական պատերազմում։ Գրում է Риа Новости-ն։ 

 

Նշենք՝ Բայդենը Կոնգրեսին ուղղված իր հատուկ ուղերձում մասնավորապես հայտարարել էր, որ վստահ է՝ Ռուսաստանը Ուկրաինայում տարած հաղթանակից հետո կհարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա:

 
--00—ՍՊ