Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համատեղ պայմանավորվածությունները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

դ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում արձագանքել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի համատեղ պայմանավորվածություններին՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը․

«Ուրախ ենք ողջունել  ձերբակալվածների ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ բաց լինելը»,-գրել է Միշելը։ 

Նա երկու երկրներին կոչ է արել հնարավորինս շուտ ավարտել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը․ «Կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը բրյուսելյան գործընթացի առանցքային նպատակն էր»,- ասել է Միշելը։ 

--00—ՍՊ