Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրով, եթե «Հեզբոլլահը» պատերազմի մեջ մտնի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ֆ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին սպառնացել է Բեյրութին և հարավային Լիբանանին Գազայի հատվածի ճակատագրով, եթե լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը որոշի ներգրավվել Իսրայելի հետ լայնածավալ պատերազմի մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն»։

«Եթե «Հեզբոլլահը» որոշի սկսել համապարփակ պատերազմ, ապա նա իր ձեռքերով Բեյրութը և Հարավային Լիբանանը, որոնք գտնվում են այստեղից ոչ հեռու, կվերածի Գազայի»,- ասել է վարչապետն իսրայելական բանակի պահեստային ստորաբաժանումների հետ երկրի հյուսիսում հանդիպման ժամանակ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ