«Պատմական հնարավորություն կա»․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

դ

 

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման և փոխվստահության ձևավորման միջոցառումների մասին` որպես կարևոր քաղաքական քայլ։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը.

«Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և վճռական ենք աջակցելու այդ ջանքերին»,- նշել է Բորելը։ 

--00—ՍՊ