Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է զինծառայողների փոխանակման որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ֆֆ

Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի որոշումը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև վստահության հաստատման ուղղությամբ, ինչպես նշված է համատեղ հայտարարության մեջ։ Այս մասին ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, որում անդրադարձ է կատարվել կողմերի միջև զինծառայողների փոխանակման և այլ հարցերով ձեռք բերված պայմանավորվածություններին։

Նշվում է, որ Անկարան աջակցում է վստահության բարձրացմանն ուղղված լրացուցիչ քայլերի ձեռնարկման հետ կապված քննարկումները շարունակելու որոշմանը։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավորինս շուտ լինի, որը կդառնա Հարավային Կովկասում մշտական ​​խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն իրադարձություններից մեկը»,- ասված է հայտարարության մեջ։

 --00—ՍՊ