Սպասում եմ լսելու նրա ձայնը. Բաքվի կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքյանի կնոջ գրառումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Vigen-Euljeqyan

Սպասում եմ լսելու նրա ձայնը։ Թող շուտ լինի։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Բաքվի կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանը։

Հիշեցնենք, որ լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվել է, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնալիս եղել՝ անձնական իրերի հետևից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

--00—ՅՄ