Իտալիայի Պատգամավորների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել հայերի ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Իտալիա

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Իտալիայի Պատգամավորների պալատը սկսել է մի նախաձեռնություն, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարցին միջազգային հնչեղություն տալ։

Բանաձեւն ընդունվել է 382 կողմ, 0 դեմ և 43 ձեռնպահ ձայներով։ 

2000 թվականին Իտալիայի Ներկայացուցիչների պալատը, հղում անելով Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերին, տարածաշրջանում տարբեր ժողովուրդների և փոքրամասնությունների միջև տարատեսակ տարաձայնությունները կանխարգելելու համար սահմանափակ դիրքորոշում էր ընդունել: