Եվրասիական տնտեսական միությունը հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի և Ասիայի միջև․ Նազարբաև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 11, 24News

Nazarbay

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վստահություն Է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջև։

Ապրիլի 11-ին Նու Սուլթանում ընթանում Է «Գաղափարից դեպի իրականություն. դեպի Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ՝ Ելբասի Նուրսուլթան Նազարբաեւի եվրասիական նախաձեռնության 25-ամյակը» միջազգային գիտագործնական խորհրդաժողովը:

Միջոցառման մասնակիցներին Նազարբաեւի ողջույնի ուղերձն ընթերցել Է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դարխան Կալետաեւը: «Այս տարի լրանում Է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակը եւ եվրասիական ինտեգրացման գաղափարի 25-ամյակը: Ժամանակակից ԵԱՏՄ-ն հսկայական շուկա Է ավելի քան 750 մլրդ դոլար արտաքին առեւտրական շրջանառությամբ, որի միագումար ՀՆԱ-ն կազմում Է 2 տրիլիոն դոլար, իսկ բնակչությունը գերազանցում Է 180 միլիոնը»,- նշել Է Նազարբաևը:

«Ոչ հեռու ապագայում մենք ԵԱՏՄ-ն տենում ենք որպես բաց տնտեսական հանրակցություն՝ օրգանապես ինտեգրացված համաշխարհային տնտեսական համակարգին, որպես հուսալի կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: