Պետությունը ստանձն առավ լուծելու ապրելու տեղ չունեցող 10 անօթևանի խնդիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

անօթևան

Կառավարության՝ ապրիլի 10-ի նիստում գործադիրը փոփոխեց «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու մասին»՝ կառավարության 2006 թվականին ընդունած որոշման մեջ։

Կատարված փոփոխությունների նպատակն է լուծել անօթևան 10 անձի բնակարանային խնդիրը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է պետության կողմից բնակելի տարածք՝ կացարան տրամադրել սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) չունեցող, ժամանակավոր կացարաններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող, ինքնասպասարկման ունակություն ունեցող՝ աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձանց, «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող երեխայով միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից երկուսն էլ ունեն հաշմանդամություն: