«Նաիրիտ»-ի աշխատակիցների ստաժը և աշխատավարձի վճարումը կհաշվարկվի հունվարի 1-ից․ գործադիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Նաիրիտ

Կառավարությունն ընդունեց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների ստաժը և աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից հաշվելու որոշումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա  քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելու նպատակով աշխատակիցներին աշխատավարձի վճարման համար կառավարության որոշումը ընդունվել է հունվարի 24-ին, սակայն փաստացի աշխատած աշխատողների աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարներ  պետք է վճարել հունվարի 1-ից, ուստի, իրավական կարգավորումների անհրաժեշտությունից ելնելով, անհրաժեշտ է ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ կատարել լրացում:

Միաժամանակ նշվում է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ 2018 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 31.12.2018 թ. և վճարվել է 2018 թվականի աշխատավարձը, կատարվել է վերջնահաշվարկ:

Վերոնշյալ աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվել են սույն թվականի փետրվարի 6-ին: