Մակրոնի որոշմամբ՝ ապրլի 24-ը Ֆրանսիայում կհռչակվի Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 11, 24News

24725401492852274

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում  Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանը՝ տեղադրելով  Ֆրանսիայի նախագահի հրամանագիրը:

Հրամանագրում նշվում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Ֆրանսիայում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օրը, յուրաքանչյուր տարի այդ օրը Փարիզում միջոցառում կանցկացվի, նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև  մյուս քաղաքները:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը  Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը կայացել է փետրվարի 5-ին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս