ԼԳԲՏ-ի թեման գլխացավանք է Փաշինյանի համար ԵՄ-ում. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Եթե Հայաստանի իշխանությունները կարողանան առաջընթաց ու եվրոպական ստանդարտներին համապատասխան բարեփոխումներ իրականացանել այնպիսի ոլորտներում, ինչպիսին կրթականն է, առողջապահականը, դատականը, կամ ընտրականը, հնարավոր է ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքին առընչվող հարցերին հին աշխարհամասում այդչափ խստորեն չմոտենան: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Բանախոսի հետ հաղորդման ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանի ելույթից ուշագրավ շեշտադրումներ, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող մի շարք կարևորագույն հարցեր ևս: Մանրամասները՝ տեսանյութում: