Հայաստանում պետք է ամեն ինչ համտեսել. Քիմ Քարդաշյանը պատասխանել է «Vogue»-ի հարցերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

«Vogue» նորաձեւության հանդեսը հյուրընկալվել է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից, մոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդեսը 73 հարց է ուղղել Քիմ Քարդաշյանին, որոնք վերաբերում են նրա կյանքին, աշխատանքին, նախասիրություններին, ընտանիքին:

Հարցեր են ուղղվել նաև Հայաստանի մասին: Զրուցավարը  փորձել է ճշտել, թե Հայաստանում Քիմ Քարդաշյանին ինչն է ավելի շատ տպավորել:

«Ուտեստները: Այնտեղ պետք է ամեն ինչ համտեսել»,-ասել է Քիմ Քարդաշյանը:

Զրուցավարի հաջորդ հարցը եղել է նրա հայերեն իմացության մասին: «Հայերեն խոսում ե՞ք»,- հայերենով հարցնում է զրուցավարը, ինչին ի պատասխան Քիմ Քարդաշյանը նշել է «Ինչպե՞ս ես»: