Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին մի շարք օրենքներ է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

1

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

- «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,

- «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում  կատարելու մասին», 

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին»,

- «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

- «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին», 

- «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին»,

- «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

- «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։