Ադրբեջանի զինված ուժերում ականի պայթյունից մահացել է 2000 թ․ ծնված Մահարրամ Գաֆար օղլուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 12, 24News

52.thumb

Երեկ՝ ապրիլի 11-ին, Ֆիզուլու ուղղությամբ ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Ջալիլաբադի շրջանի Մուսալը գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Մայըլզադե Մահարրամ Գաֆար օղլուն, տեղեկացնում է «Ռազմինֆո»-ն:

Տեղեկությունը ադրբեջանական Orman.az լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է Մուսալը գյուղի ՏԻՄ ղեկավարի տեղակալ Ասիֆ Գյուլիեւը։

Ադրբեջաբական աղբյուրները տեղեկացնում են, որ զինծառայողը զորակոչվել էր 2018թ․ ապրիլի 12-ին։ Զինծառայողի դին Ջալիլաբադ են տանելու այսօր կեսօրին։ Սոցցանցերում տարածվել են նաեւ այս զինծառայողի լուսանկարները։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս մասին որեւէ հայտարարություն չի արել։

Հավելենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի եւ այլ ուժային կառույցների 9 կորստի մասին։