Շքանշան Ալիևից՝ Մատվիենկոյին․ վերջինս խոստացել է «արժանի դառնալ» դառնալ կոչմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Մատվիենկո

Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ Ադրբեջանի նախագահը ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հարցում հատուկ ներդրում ունենալու համար ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին շնորհել է պետական բարձրագույն «Բարեկամություն» շքանշան: 

Շքանշանը հանձնելիս Ալիևն նշել է, որ Մատվիենկոն արժանի է այդ բարձրագույն կոչմանը, քանի որ քաղաքական գործիչը երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ շատ բան է անում․ նա Ադրբեջանի ժողովրդի բարեկամն է, ում գիտեն, հարգում են ու սիրում։ 

Մատվիենկոն իր հերթին ասել է, որ իր համար մեծ պատիվ է պարգևը Ալիևի ձեռքից ստանալը, և խոստացել էլ ավելի մեծ ջանք  ներդնել շքանշանին «արժանի դառնալու» համար: