Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկի նվաճեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ նվաճեց՝  192 կգ արդյունքով:

Առաջին մոտեցմամբ աշխարհի չեմպիոնը պոկեց 187 կգ կշռող ծանրաձողը,իսկ երկրորդ մոտեցմամբ պոկելով 192 կգ ծանրաձողը ապահովեց փոքր ոսկե մեդալ:

Երրորդ մոտեցումը Սիմոն Մարտիրոսյանը ձախողեց՝ չկարողանալով պոկել 197 կգ ծանրաձողը:

Պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց ռուսաստանցի Ռոդիոն Բոչկովը` 192 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց բուլղարացի Անդրեյ Արամնաուն (190):

Նշենք՝ Ավստրիան ներկայացնող հայազգի ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը պոկում վարժությունում երկու մոտեցումից հետո գրանցած 181 կգ արդյունքով 6-րդ տեղն է զբաղեցրել:

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանի նախնական պատվերը 225 կգ է: