Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

սպորտ

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսյանը վրացական Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:

109 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը նախ բարձրացրել է 187 կգ, այնուհետ` 192 կգ` դառնալով փոքր ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ մարզիկը բարձրացրել է 225 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 235 կգ: Այս ձևում ևս Մարտիրոսյանը նվաճել է փոքր ոսկի: Երկամարտի 427 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն: