Զարթոնքի միջադեպի հետևանքով 2 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը գյուղապետի թոռն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Զարթոնք

Զարթոնքում գյուղում առավոտյան տեղի ունեցած միջադեպի հետևանքով 2 անձ է ձերբակալվել՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (խուլիգանություն)։

Այս մասին 24News-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից։ 
Նա նաև տեղեկացրեց, որ ձերկալաված անձանցից մեկը համայնքի ղեկավարի թոռն է, մյուսը՝ համայնքի բնակիչներից մեկը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից Զարթոնքի բնակիչները փակել էին Երևան-Արմավիր միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնքի ղեկավարի հրաժարականը։ Այսօր առավոտյան գյուղում հնչել են կրակոցներ և ըստ ոստիկանությանն տարածած մամուլի հաղորդագրության՝ միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության, որոնցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով, առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։