Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում բարեկամության համար․ Միրզոյանը՝ Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Screenshot_1

Թանկագին տիկին Կոլոննա, իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ բարեկամության և գերազանց համագործակցության համար, որը մենք հաստատել ենք Հայաստանի համար առանձնակի դժվարին ժամանակաշրջանում, ինչպես նաև՝ մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական ջանքերի համար։

Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Կատրին Կոլոննային։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նոր նախարար է նշանակվել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատալի ամուսինը՝ Ստեֆան Սեժուրնեն։ Սեժուրնեն ֆրանսիացի քաղաքական գործիչ է, Եվրախորհրդարանի պատգամավոր:

--00—ՅՄ