Որքա՞ն է կազմում Արագածոտնի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզպետների հայտարագրած ունեցվածքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Հասարակություն

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ունեցվածքը կազմում է 3 մլն 100 հազ․ ՀՀ դրամ և 5100 ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք մազրպետի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից։ 

Նշենք, որ համաձայն հայտարարագրի՝ 2018թ․ սկզբին մարզպետի ունեցվածքը կազմել է 250,000 դրամ և 1800 դոլար։  Մարզպետի աշխատավարձից գոյաղած տարեկան եկամոըտը կազմել է 5 մլն 597 հազ․ 480 ՀՀ դրամ։

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որպես սեփականություն հայտարագրել է բազմամյա տնկի, «KIA OPTIMA 2.4» մակնիշի մարդատար մեքենա, ինչպես նաև 5 մլն ՀՀ դրամ։ 
Պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտը կազմում է 900,000 դրամ։ 

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված 2 բնակարան, ինչպես նաև հողամաս և «BMW X5 3.0 I» մանկիշի մարդատար մեքենա։ Նա հայտարարագրել է նաև 60000 դրամ արժողությամբ բաժնեմաս, հանձնած փոխառությունները կազմում են 300 000 ՀՀ դրամ։

Կոտայքի մարզպետի դրամական միջոցները կազմում են 350 000 դրամ, իսկ եկամտի չափը՝ 588 228 ՀՀ դրամ։