Պայթյուն՝ Պակիստանում. կա 1 զոհ, 8 վիրավոր, մահացածը երեխա է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

հրդեհ

Պակիստանի Չաման քաղաքում պայթյուն է որոտացել։ Մեկ մարդ զոհվել է, 8-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Այդ մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Ըստ գործակալության՝ մահացածը անչափահաս է:

Պայթուցիկ սարքն ամրացված է եղել մոտոցիկլին և գործի է դրվել հեռակառավարմամբ: