ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Պակիստանի Չաման քաղաքում պայթյուն է որոտացել։ Մեկ մարդ զոհվել է, 8-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Այդ մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ըստ գործակալության՝ մահացածը անչափահաս է:
Պայթուցիկ սարքն ամրացված է եղել մոտոցիկլին և գործի է դրվել հեռակառավարմամբ: