Հյուսիսային Կորեան Կիմի ղեկավարությամբ հարստանալու հսկայական պոտենցիալ ունի․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մկրոբլոգում արձագանքել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի այն հայտարարությանը, թե Հանոյում բանակցությունների տապալումից հետո հնարավոր են նոր բանակցություններ։ 

«Համաձայն եմ Կիմ Չեն Ընի հետ, որ մեր անձնական հարաբերությունները շատ լավ են մնում, քանի որ լիովին հասկանում ենք, թե որտեղ ենք գտնվում։

Հյուսիսային Կորեան աճի, տնտեսական զարգացման և հարստանալու հսկայական պոտենցիալ ունի՝ Կիմի ղեկավարությամբ։ Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա այն օրվան, երբ պատժամիջոցները հանված կլինեն, այնուհետև կհետևեմ, թե ինչպես է Հյուսիսային Կորեան դառնում աշխարհի ամենահաջողակ երկրներից մեկը»,- Twitter-ում գրել է Թրամփը։