Քոչարյանի պաշտպանական թիմը վերածվում է մեղադրական կողմի․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը 24TV-ի եթերում նշել է, որ հույս ունի՝ գլխավոր դատախազը դատավարության ընթացքում  ներկա կլինի դատարանում և մեղադրանքն այնպես կպաշտպանի, ինչպես պայքարում էր Քոչարյանի կալանավորման գործընթացի ժամանակ։

Նա նշել է, որ իրենք պաշտպանական կողմից վերածվում են մեղադրական կողմի։ Փաստաբանը շեշտել է նաև, որ իրենք փաստեր ունեն և առաջիկայում գուցե տհաճ անակնկալներ լինեն վարույթն իրականացնող մարմնի համար։

Մանրամասները՝ տեսանյութում