Էրեբունուց Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում կտնկվի շուրջ 900 բարդի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1

Ապրիլի 13-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի ժամանակ նոր տնկիներով են համալրվել ավտոշուկայի հարակից կանաչ գոտիները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ Խաչիկ Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայի հարակից մայթերն ու սիզամարգերն ազատել էին կայանած ավտոմեքենաներից եւ մաքրել տարածքը:

Ծառատունկ է իրականացվել նաեւ Նուբարաշենի խճուղում: Էրեբունուց Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատվածում  կտնկվի շուրջ 900 բարդի: