Քննարկվել է կառավարության փետրվարի 15-ի նիստի հանձնարարականների կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

բակո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախարարների, պետական գերատեսչությունների ղեկավարների, Երեւանի քաղաքապետի, Կենտրոնական բանկի եւ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել է վարչապետի կողմից` ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Հանձնարարականները վերաբերում էին տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումներին: Շահագրգիռ գերատեսչությունների եւ կառույցների ղեկավարները ներկայացրել են ըստ իրենց ոլորտների իրականացվող աշխատանքները, միջանկյալ արդյունքները եւ առաջիկա անելիքները:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության նպատակն աշխատասեր, ստեղծագործ եւ օրինապահ քաղաքացուն խթանելն է, եւ գործադիրն իր ունեցած գործիքակազմով պետք է աշխատի այդ ուղղությամբ՝ հնարավորինս արագ, դյուրին եւ արդյունավետ:

Ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու եւ ընդհանրապես տնտեսական հեղափոխությունը հաջողելու համատեքստում վարչապետը կարեւորել է գործընթացների թվայնացումը, ընթացակարգերի հստակ սահմանումը եւ այս ուղղություններով կոնկրետ արդյունքների միտված քայլեր իրականացնելու հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել միջգերատեսչական համակարգված աշխատանքը եւ պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին:

1
1
1
1

 

Տեսանյութեր

Live

Լրահոս