Ռուբեն Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

/

Armsport-ը գրում է.

Բաթումիում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը մրցահարթակը գերծանրքաշայիններինն էր:

Այս քաշային կարգում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը 200 կգ արդյունքով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ փոքր բրոնզ նվաճելով:

Ռուբեն Ալեքսանյանը 195 կգ-ով պոկումից հետո 5-րդն էր:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը գլխավերևում պահեց 222 կգ-ը և վնասվածքի պատճառով չկարողացավ բարձրացնել հաջորդ քաշերը:

Ավելի հաջող հանդես եավ Ռուբեն Ալեքսանյանը: Մեր մարզիկը 245 կգ արդյունք ցույց տվեց ու երկամարտի 440 կգ-ով նվաճեց բրոնզե մեդալ: Գոռ Մինասյանը երկամարտում 422 կգ-ով 5-րդն է:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս