Այս գեղեցիկ երկրով շրջագայելիս անպայման կայցելեմ վանքեր ու այլ սրբավայրեր. ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 13, 24News

.

ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դեսպանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:

«Օրերս դեսպան Թրեյսին այցելեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին ծանոթանալու Հայաստանի հարուստ պատմությանն ու ավանդույթներին: Ամենայն Հայոց Հայրապետի հետ զրույցում նա նշեց, որ այս գեղեցիկ երկրով շրջագայելիս անպայման կայցելի վանքեր ու այլ սրբավայրեր, որոնցով այնքան հայտնի է Հայաստանը»,- ասված է դեսպանատան գրառման մեջ: