Բացահայտվել է Վանաձորում կատրված գողության դեպքերը. 22-ամյա Վոլոդյան բերման է ենթարկիվել

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 13, 24News

Ոստիկանություն

Ապրիլի 12-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սպանդարյան փողոցի տնակներից մեկից գողություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժողը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, իր տնակի ննջասենյակի սեղանի վրայից գողացել են «Սամսունգ» բջջային հեռախոսը եւ գումար:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ապրիլի 13-ին, ժամը 01.00-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տնակից գողությունը կատարել է 22-ամյա Վոլոդյա Ա․-ն, որը ապրիլի 12-ին բերման էր ենթարկվել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։

Վոլոդյա Ա․-ն խոստովանական ցուցմունք է տվել, որ ժ.17.00-ի սահմաններում մտել է Սպանդարյան փողոցի տնակը գողություն կատարել։ Գողոնը հայտնաբերվել եւ վերցրվել է նրա անձնական խուզարկության ժամանակ:

Բացի այդ, պարզվել է, որ շուրջ երկու ամիս առաջ Վոլոդյա Ա․-ն, ժամը 18.00-ի սահմաններում, օգտվելով դուռը չկողպված լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել Սպանդարյան փողոցի նույն տնակը, ապա խորդանոցից գողացել 3 տախտակ եւ 2 պատուհանի շրջանակ։

Վնասի չափը պարզվում է:

Քննությունը վարում է Լոռու մարզային քննչական վարչությունը: