Թուրքիան սպառնում է բոյկոտել ամերիկյան զինատեսակները

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 13, 24News

.

Թուրքիան սպառնում է բոյկոտել ամերիկյան զինատեսակները։ Նման տեսակետ է հայտնել ավստրիական «Contra Magazin» ամսագիրը։

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե ամերկյան F-35 ռազմական ինքնաթիռները չստանալու դեպքում իրենք ստիպված կլինեն այլ աղբյուրներից ինքնաթիռ ձեռք բերել, ամսագիրը նշում է, որ Թուրքիան չի պատրաստվում ենթարկվել ԱՄՆ-ի կողմից հետզհետե սաստկացող ճնշմանը։

«Contra Magazin»-ի թղթակից Ֆոն Մարկո Մայերը նկատել է տալիս, որ S-400 հակաօդային պաշտպանական համակարգերի ձեռքբերման շուրջ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ծագած լարվածությունը շարունակում է աճել, և Անկարա- Վաշինգտոն ճգնաժամը կարող է ավելի խորանալ, եթե նախարար Չավուշօղլուն այս շաբաթ վերջնագիր ներկայացնի ԱՄՆ-ին։

Մայերի կարծիքով՝ Չավուշօղլուն իր հայտարարությամբ ցույց է տվել, որ Թուրքիան երբեք չի ընկրկի ԱՄՆ-ի հետզհետե աճող ճնշման ազդեցությամբ, ավելին՝ սպառնացել է բոյկոտել ամերիկյան զինատեսակները։ Մեկնաբանելով այլ աղբյուրներից ռազմական ինքնաթիռներ ձեռք բերելու անհրաժեշտության մասին Չավուշօղլուի խոսքերը՝ հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ռուսական Su-57 ինքնաթիռները միանգամայն կարող են արժանի այլընտրանք լինել F-35-ներին, ընդ որում՝ ավելի էժան այլընտրանք։

Նշելով, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի ազգային շահերը հետզհետե ավելի են հեռանում միմյանցից, Մայերը եզրակացնում է․ «Հավանաբար ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի իր գործընկերների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով ի վերջո կնպաստի նրան, որ Թուրքիան զզվի ՆԱՕ-ից»։