37-ամյա Օքսաննան Արշակունյաց պողոտայում գտնվող դեղատանից դրամապանակ է «թռցրել»

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 13, 24News

.

Ապրիլի 10-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 9-ին, ժամը18.10-ին, անհայտ անձը Արշակունյաց պողոտայում գտնվող դեղատանից գողացել է իր դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, սոցքարտ եւ գումար:

Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 12-ին, Շենգավիթի քրեական հետախույզներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 37-ամյա Օքսաննա Դ․-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը:

Գողոնը մասամբ առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս