Զելինսկին չի ներկայացել Պորոշենկոյի հետ բանավեճին, Ուկրաինայի նախագահը որոշել է երգել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

«112 Украина»-ն տեսանյութ է հրապարակել, որում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Օլիմպիյսկի» մարզադաշտում նախագահի թեկնածու Վլադիմիր Զելինսկու հետ քաղաքան բանավեճի շրջանակում երգել է «Ти ж мене підманула» երգից հատված: 

«Գուցե այսպես Վլադիմիր Ալեքսանդրովիչը լսի մեզ», - շեշտել է ուկրաինացի առաջնորդը:

Երգից հետո Պորոշենկոն իջել է բեմից՝ իր կողմնակիցների հետ լուսանկարվելու: 

Զելենսկին չի ժամանել բանավեճի: Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է 40-45 րոպե սպասել նրա գալուն: Մարզադաշտի ղեկավարությունը հայտնել է, որ նախագահական թեկնածուներից տարբեր օրերի բանավեճ անցկացնելու հայտեր են ստացել: Զելենսկին հայտարարել է, որ բանավեճը տեղի է ունենալու ապրիլի 19-ին: